Ռուսաստանում դատվածություն ունեցող միգրանտներին կարգելեն ստանալ քաղաքացիություն և բնակության իրավունք

21.07.2026, 15:48
Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրենք, որը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիության և երկրում բնակության իրավունքի տրամադրման մերժում այն օտարերկրացիների համար, ովքեր ունեն չհանված կամ չմարված դատվածություն
Ռուսաստանում դատվածություն ունեցող միգրանտներին կարգելեն ստանալ քաղաքացիություն և բնակության իրավունք

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրենք, որը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիության և երկրում բնակության իրավունքի տրամադրման մերժում այն օտարերկրացիների համար, ովքեր ունեն չհանված կամ չմարված դատվածություն:

Փաստաթղթի համաձայն՝ մերժման հիմք կդառնա ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կատարված ցանկացած հանցագործության համար դատվածությունը՝ անկախ դրա ծանրության աստիճանից:

Դատվածության հայտնաբերման դեպքում օտարերկրյա քաղաքացուն նախկինում տրված ժամանակավոր բնակության թույլտվությունը կամ կացության կարգավիճակը նույնպես կչեղարկվեն, գրում է gazeta.ru-ն:

Մինչ նոր նորմերի ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակի չեղարկումը թույլատրվում է, մասնավորապես, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածության առկայության դեպքում:

Օրենքը նաև պարտավորեցնում է 14 տարեկանից բարձր օտարերկրացիներին ժամանակավոր բնակության թույլտվության կամ կացության կարգավիճակի ստացման դիմումներներ ներկայացնելիս ներկայացնել դատվածության առկայության կամ բացակայության մասին տեղեկանք:

Օրենքն ուժի մեջ կմտնի Դաշնության խորհրդի հավանությանը արժանանալուց, Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո: