Նախաձեռնվել է քրվարույթ Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)

21.07.2026, 18:39
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ֆիզիկական բռնություն գործադրում, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մեկ այլ աղջկա նկատմամբ․ ՎԻԴԵՈ
Նախաձեռնվել է քրվարույթ Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ֆիզիկական բռնություն գործադրում, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մեկ այլ աղջկա նկատմամբ։

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին տեսանյութի վերաբերյալ հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսին, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն»,- 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից: