Առողջապահության նախարարությունը՝ Երևան-Սևան ճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակի մասին
08.10.2026,
15:10
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տարածել ՝ կապված տուժած անձանց առողջական վիճակի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որի հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է, տուժել է 8 քաղաքացի:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տարածել ՝ կապված տուժած անձանց առողջական վիճակի հետ։
«Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Նրանք դուրս են գրվել»,-նշվում է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

