Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ նախնական տվյալներով` կա 8 տուժած

08.10.2026, 10:29
Նախնական տվյալներով, 8 մարդ տուժել է Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով
Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ նախնական տվյալներով` կա 8 տուժած

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած։