Գեղարքունիքում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
06.10.2026,
17:45
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով», – «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

