Հայտնի է կյանքի համար ամենահարմարավետ քաղաքն աշխարհում

11.07.2026, 20:15
Գնահատվել է աշխարհի 173 քաղաք մի շարք չափանիշներով, այդ թվում՝ կրթությունը, կայունությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները և մշակույթը
Հայտնի է կյանքի համար ամենահարմարավետ քաղաքն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոպենհագենը երկրորդ տարին անդընդմեջ ճանաչվել է կյանքի համար ամենահարմարավետ քաղաքն աշխարհում՝ The Economist ամսագրի հետազոտական ստորաբաժանման՝ Economist Intelligence Unit-ի (EIU) վարկածով, գրում է CNN travel-ը:

Դանիայի մայրաքաղաքը երկրորդ տարին անընդմեջ առաջ է անցել Վիեննայից, որը մինչ այդ երեք տարի անդընդմեջ զբաղեցնում էր առաջին տեղը ամենամյա վարկանիշում:

EIU-ն գնահատել է աշխարհի 173 քաղաք մի շարք չափանիշներով, այդ թվում՝ կրթությունը, կայունությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները և մշակույթը:

Կոպենհագենը առավելագույն գնահատականներ է ստացել միանգամից երեք անվանակարգերում՝ կայունություն, ենթակառուցվածքներ և կրթություն:

Կյանքի համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների լավագույն տասնյակում (top-10) ներառվել են Կոպենհագենը (Դանիա), Վիեննան (Ավստրիա), Մելբուռնը (Ավստրալիա), Սիդնեյը (Ավստրալիա), Ցյուրիխը (Շվեյցարիա), Ժնևը (Շվեյցարիա), Օսական (Ճապոնիա), Ադելաիդան (Ավստրալիա), Վանկուվերը (Կանադա) և Տոկիոն (Ճապոնիա):