«Անձրև»՝ երկնաքերերից․ Չինաստանում մտածել են շոգի դեմ պայքարի յուրօրինակ մեթոդ (ՎԻԴԵՈ)
10.07.2026,
19:37
Չինաստանի Շանսի նահանգի Յունչեն քաղաքի բնակելի համալիրներից մեկը տանիքներին օգտագործում է ջրի փոշեցրման համակարգեր՝ ծայրահեղ շոգի ժամանակ ջերմաստիճանը նվազեցնելու համար․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանի Շանսի նահանգի Յունչեն քաղաքի բնակելի համալիրներից մեկը տանիքներին օգտագործում է ջրի փոշեցրման համակարգեր՝ ծայրահեղ շոգի ժամանակ ջերմաստիճանը նվազեցնելու համար, գրում է Interesting Engineering-ը:
Նրբադիսպերս ջրային մշուշը հովացնում է օդը գոլորշիացման հաշվին: Հատուկ փողրակները ցրում են ջրի մանրագույն կաթիլներ, որոնք գրեթե ակնթարթորեն գոլորշիանում են և հաշված րոպեների ընթացքում նվազեցնում մակերևույթների ջերմաստիճանը 5–8°C-ով:
Էներգախնայող համակարգը ստեղծում է թարմացնող անձրևի էֆեկտ՝ օգնելով փողոցները, արահետներն ու հանրային տարածքները դարձնել ավելի հարմարավետ, ընդ որում՝ չառաջացնելով ուժեղ խոնավություն և չթրջելով բնակիչներին:

