Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

03.07.2026, 09:58
Աննոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել։

Աննոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել։ Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։

Այս մասին Facebook -ի իր էջում գրել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն՝ Լևոն Ազիզյանը։

«Ծայրահեղ շոգից տուժած Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին տարբեր լեզուներով, տեղեկացնում են այն վայրերի մասին, որտեղ հնարավոր է զովանալ»,-գրում է նա՝ հավելելով, որ չորեքշաբթի օրվանից քաղաքը հայտնվել է վտանգավոր շոգի ալիքի ազդեցության տակ։

Ինչպես հայտնում է նա, կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև շաբաթ կարող է հասնել +44°C-ի։ Ներկայումս քաղաքում ջերմաչափերի ցուցմունքները մոտենում են +38°C-ի։

Ըստ Ազիզյանի ներկայացրած տեղեկատվության, շոգի հետևանքները մեղմելու նպատակով քաղաքային իշխանությունները բացել են հատուկ «զովացման կենտրոններ»՝ օդորակիչներով ապահովված տարածքներ, որոնք գործում են գրադարաններում, համայնքային կենտրոններում և այլ հասարակական շենքերում։