Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց. փաստաբան

03.07.2026, 10:39
Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց
Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Աշոտյանի տնային կալանքը ուժի մեջ է 2024 թ.-ի սեպտեմբերի 11-ից։ Մինչ այդ նա կալանքի տակ էր 2023 թ.-ի հունիսից՝ որպես մեղադրյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում։

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ Աշոտյանը չի ընդունում իր մեղքը և տեղի ունեցածը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում։ 2005-2006 թթ.-երին Աշոտյանը կամավոր հիմունքներով աշխատել է որպես ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, 2009-2016 թթ.-երին՝ որպես ՀՀ կրթության և գիտության նախարար։

2025թ.-ի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի տնային կալանքը վերացվել է և կիրառվել է վարչական հսկողություն։