Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահ ընտրվելու մասին

02.07.2026, 14:07
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անհեթեթություն որակեց խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահ ընտրվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անհեթեթություն որակեց խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել։

Նա այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չի ունեցել ։

«Հայաստանի Հանրապետությունն ունի նախագահ։ Ի դեպ, ասեմ, որ նա իմ կողմից ամենասիրված, ամենահարգված նախագահն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրեն ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելու խոսակցությունները կոռեկտ չեն։

Նա նշել է, որ այդ մասին իմացել է մամուլից, չի քննարկել ոչ նախագահի, ոչ փոխվարչապետի, ոչ դեսպանի պաշտոնը։

2022 թվականի մարտի 13-ից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Վահագն Խաչատուրյանը: Հայաստանում նախագահին ընտրում է խորհրդարանը՝ 7 տարի ժամկետով. թեկնածուին առաջադրում է պատգամավորների առնվազն 1/4-ը:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի օգոստոսի 2-ին: Նրա լիազորություններն այդ պաշտոնում ավարտվում են 2026 թվականի հունիսի 7-ին խորհրդարանի նոր կազմի ընտրությամբ:

Սիմոնյանն ընդգրկված էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում վերցնել պատգամավորական մանդատը նոր գումարման Ազգային ժողովում: