Հուլիսի 4–ի երեկոյան կփակվեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում կկազմակերպվի ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված "Tricolor" Yerevan Night Run միջոցառումը։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, հուլիսի 4-ին վազքը մեկնարկում է Հանրապետության հրապարակից, Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, կրկին մուտք Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։
Հուլիսի 4–ին ժամը 20։00-ից փակվում է Վազգեն Սարգսյանի փողոցի «Մարիոթ» հյուրանոցի հատվածը, որտեղ կմեկնարկի կամարի տեղադրումը։
21։15-ից դադարեցվում է երթևեկությունն ամբողջությամբ Հանրապետության հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցում, մասնակիորեն՝ Նալբանդյան փողոցում մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ, Թումանյան փողոցում մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ և Աբովյան փողոցում մինչև Հանրապետության հրապարակ հատվածները։
Վազքը կմեկնարկի ժ. 21:30-ին և կավարտվի 23:00-ին:

