Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող «Արմեյիա» խանութ–ռեստորանի գլխավոր տնօրենը հերքել է փակման մասին լուրերը

28.06.2026, 18:59
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանը չի պլանավորում փակվել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով
Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող «Արմեյիա» խանութ–ռեստորանի գլխավոր տնօրենը հերքել է փակման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանը չի պլանավորում փակվել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, ՌԲԿ-ին հայտնել է խանութ-ռեստորանի գլխավոր տնօրեն Արտակ Ալավերդյանը:

«Փակվելու ոչ մի պլան չկա: «...» Խանութը, ռեստորանը աշխատում են նորմալռեժիմով՝ գործող աշխատանքային գրաֆիկով»,- ասել է Ալավերդյանը:

«ՎկուսՎիլը» (Вкусвилл) ավելի վաղ հայտնել էր, որ Տվերսկայա փողոցի «Արմենիա» խանութ-ռեստորանի տեղում բացվելու է իրենց խանութը՝ սրճարանային գոտիով:

Ավելի ուշ «ՎկուսՎիլի» մամուլի ծառայությունից ՌԲԿ-ին հստակեցրել են, որ իրենց խանութը տեղակայվելու է 184 քմ մակերեսով տարածքում՝ «Արմենիա» ռեստորանի տարածքի մի մասում:

«Արմենիա» խանութ-ռեստորանը Տվերսկայա փողոցում բացվել է 1952 թվականին՝ որպես Հայկական ԽՍՀ ֆիրմային գաստրոնոմ: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքը դարձել է Մոսկվայի կառավարության սեփականությունը և վարձակալությամբ հանձնվել մասնավոր վարձակալի: 2006–2011 թվականներին իրականացվել է գաստրոնոմի մասշտաբային վերակառուցում. առևտրային տարածքը կրճատվել է, և սկսել է գործել սրճարան։