ՀԷՑ-ը նշել է «Ծիծեռնակաբերդ»-ի ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկված հասցեները
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նշել է «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում հրդեհի պատճառով հոզազրկված հասցեները։
«Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել ստորև նշված հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով, նշվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկա պահին հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են՝
Պուշկինի փողոցը, Եկմալյան փողոցը, Տերյան փողոցը, Պապ թագավոր փողոցը, Սարյան փողոցը, Բուզանդի փողոցը, Փարպեցու փողոցը, Ֆրիկի փողոցը, Թումանյանի փողոցը, Արամի փողոցը, Հյուսիսային պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Քըրք Քըրքորյան փողոցը և Մոնթե Մելքոնյան փողոցը։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում։

