Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկված գրեթե բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ
27.09.2026,
23:32
Մի քանի բազմաբնակարան շենքերի էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում, հայտնել են ՀԷՑ-ից
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկված գրեթե բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրամտակարարումը, հայտնել են ՀԷՑ-ից։
Նշվում է, որ ժամը 22:30-ի դրությամբ՝ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։
Հրդեհի հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի բազմաթիվ հասցեներ։

