Երևանի ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. ՀԷՑ

27.09.2026, 20:01
Երևանում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Երևանի ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, փոխանցում է «ՀԷՑ»-ը։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում։

Հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։

«Հավելյալ մանրամասների դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»,-նշվում է «ՀԷՑ»-ի տարածած հաղորդագրության մեջ։