Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. Երևանում սպասվում է +23 աստիճան տաքություն

27.09.2026, 14:09
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. Երևանում սպասվում է +23 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    ՀՀ-ում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-30-ը կնվազի 3-6 աստիճանով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։