Սպասվում է անձրև, հնարավոր է նաև՝ կարկուտ. Երևանում կլինի +26

26.09.2026, 11:06
Սեպտեմբերի 28-29-ն օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև՝ կարկուտ. Երևանում կլինի +26

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում սեպտեմբերի 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ի գիշերը և կեսօրից հետո, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 28-29-ն օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։