Ավտովթար՝ Արագածոտնում. «Nissan»-ը բախվել է բեռնատարին․ կա վիրավոր

26.09.2026, 10:29
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
Ավտովթար՝ Արագածոտնում. «Nissan»-ը բախվել է բեռնատարին․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․  Նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։


Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։