Հարձակում՝ Երևանի խանութներից մեկում

20.09.2026, 18:31
Գիշերը ավազակային հարձակում է կատարվել Երևանի խանութներից մեկում
Հարձակում՝ Երևանի խանութներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 3.06-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում է կատարվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է նշված խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի։

Երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կարդացեք նաև․ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 2–ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնրի մեջ