Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է Մաուրիսիո Ռուֆիի UFC 331–ի շրջանակում․ UFC-ի նախագահը մեկնաբանել է նրա վերադարձը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Խառը մարտարվեստների (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում:
Թեթև քաշային կարգի մենամարտը, որը մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձությունն էր, ավարտվել է առաջին ռաունդում: Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին արմունկների հարվածներով՝ ռաունդի ավարտից չորս վայրկյան առաջ:
Այս հաղթանակը Ծառուկյանի համար դարձավ վեցերորդն անընդմեջ: Նրա պրոֆեսիոնալ ռեկորդն այժմ կազմում է 24 հաղթանակ և 3 պարտություն:
Մենամարտից հետո Ծառուկյանը նորից հայտարարել է թեթև քաշային կարգում UFC չեմպիոնական գոտու համար մենամարտ անցկացնելու ցանկության մասին:
UFC-ի նախագահ Դանա Ուայթը, մեկնաբանելով Ծառուկյանի մենամարտը, դրական է գնահատել նրա վերադարձը:
«Արմանի օրինակը նշանակում է, որ դու ձախողվել ես, իսկ հետո վերադառնում ես և անում ամեն ինչ այնպես, ինչպես հարկն է: Նկատի ունեմ՝ այն ամենից հետո, ինչ նա արեց, ավելի լավ վերադարձ հնարավոր չէր նույնիսկ մտածել», — Ուայթի խոսքերն է մեջբերում Championat–ը։
Ընդ որում, Ծառուկյանի հաջորդ մրցակիցը պաշտոնապես դեռևս հայտարարված չէ:

