Խոշոր ավտովթար Երևանում՝ Հրազդան–Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներ

19.09.2026, 17:36
Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը
Խոշոր ավտովթար Երևանում՝ Հրազդան–Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերիլ․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը :

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «JAC»-ը սպասարկում է Հրազդան-Երևան թիվ 270 երթուղին։
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։