Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 2–ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնրի մեջ

18.09.2026, 11:00
Արարատի մարզում 2–ամյա փոքրիկն ընկել է իրենց տան կիսաայրվող թոնրի մեջ
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 2–ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնրի մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը և նրան՝ «դեմքի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք, ձախ վերին վերջույթի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք, զույգ ստորին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան նույն օրը՝ ժամը 21։15-ի սահմաններում, իրենց տան թոնրատանը պատահաբար ընկել է կիսաայրվող թոնրի մեջ, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։