Նռնակ, հրացան, փամփուշտներ. 34-ամյա անձը տանը ապօրինի զենք-զինամթերք էր պահում (ՖՈՏՈ)

17.09.2026, 14:50
Հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով, կարճեցված փողով հրացան, 130 փամփուշտ. ՖՈՏՈ
Նռնակ, հրացան, փամփուշտներ. 34-ամյա անձը տանը ապօրինի զենք-զինամթերք էր պահում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքի քրեական ոստիկանները Գեղարքունիքի Ջիլ գյուղի 34-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի բնակության հասցեում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, կարճեցված փողով հրացան, տարբեր տրամաչափի 96 փամփուշտ, ինչպես նաև Երևանի 32-ամյա բնակչին պատկանող՝ ինքնաձիգի և ատրճանակի 34 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և պարկուճներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն։

оружие