«Առանց «խորամանկությունների» ասում եմ՝ չկա ոչ մի պայմանավորվածություն». Փաշինյանը՝ անկլավների մասին

17.09.2026, 15:41
Նա հայտնեց, որ այս պահին սահմազատման դետալների հետ կապված չկա ոչ մի պայմանավորվածություն
«Առանց «խորամանկությունների» ասում եմ՝ չկա ոչ մի պայմանավորվածություն». Փաշինյանը՝ անկլավների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների հարցով այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։

«Ես չեմ ասել, որ այսինչ տարածքը պետք է տանք ինչ-որ մեկին։ Ես ասել եմ՝ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք՝ ոնց ենք լուծում, և դրա տարբերակներն էլ կան։ Ընդ որում՝ մամուլում, փորձագիտական հանրության մեջ հնարավոր բոլոր տարբերակները քննարկված են։ Որ տարբերակը կլինի՝ ես ձեզ ուղիղ, առանց «խորամանկությունների», ասում եմ, որ չկա ոչ մի պայմանավորվածություն»,- ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա հայտնեց, որ այս պահին սահմազատման դետալների հետ կապված չկա ոչ մի պայմանավորվածություն։

«Այդ պայմանավորվածությունների թիվը 0 է։ Պետք է երկրները սահմանազատումն անեն, փաստաթուղթ ստորագրեն սահմանազատման մասին։ Պետք է գա, հասնի այն կետին, որպեսզի մենք տեսնենք՝ այդ փաստաթղթի արդյունքում հանրաքվե պետք է, թե չէ», - նշեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ, ըստ Սահմանադրության, Հայաստանի տարածքի փոփոխությունը ենթադրում է հանրաքվե։

Կարդացեք նաև․ Տիգրանաշեն. ի՞նչ է հայտնի Հայաստանի դիրքորոշման և Ադրբեջանին հնարավոր փոխանցման մասին