Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

17.09.2026, 10:18
ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 10:00-ին, Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կանադայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

«Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու այս խորհրդանշական միջոցառմանը», - նշված է հաղորդագրության մեջ։

Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը, իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։