ՀՀ հավաքականները հաղթանակներով են մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադան
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:
Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:
Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
2-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Սինգապուրի հավաքականի հետ:

