Ներկայացվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզաշապիկները (ՎԻԴԵՈ)

14.09.2026, 14:11
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով․ ՎԻԴԵՈ
Ներկայացվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզաշապիկները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron ընկերությունը ներկայացնում են Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապիկները։

Նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։

«Այսպիսով, դարերի պատմություն ունեցող այս տարրերը դառնում են հավաքականի նոր կերպարի մի մասը», - նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։

Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին ՀՖՖ-ն կհայտարարի առաջիկայում։

Նոր մարզաշապիկների ներկայացման տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտում։


Կարդացեք նաև․ Երևանում պարգևատրվել են «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները (ՖՈՏՈ)