24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ համայնքներում
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Պլանային աշխատանքներով պայմանավորված 24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ համայնքներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 07.00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր և Ջրառատ համայնքների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

