Ավտոմեքենան անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է. կա զոհ
10.09.2026,
11:16
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-հաղորդմամբ, ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Գ. Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Հանքավան բնակավայրի Փյունիկ 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով Գ. Ա.-ն տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ամբողջական ինքնությունը։

