Փրկության օպերացիա՝ Երևանում․ փրկարարներն դուրս են բերել բարդու ճյուղերի մեջ խճճված արծվին

09.09.2026, 18:11
Երևանում փրկարարներն դուրս են բերել բարդու ճյուղերի մեջ խճճված արծվին
Փրկության օպերացիա՝ Երևանում․ փրկարարներն դուրս են բերել բարդու ճյուղերի մեջ խճճված արծվին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին, տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։