Բախման հետևանքով մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, մյուսը՝ կողաշրջվել
08.09.2026,
13:19
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 02:40-ի սահմաններում Շրջանցիկ թունել փողոցում՝ 1/1 հասցեի մոտ, «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է կայքը, բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Lada»-ն՝ կողաշրջվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

