Ինչի՞ն է միտված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի ստեղծումը. փոխքաղաքապետը մանրամասնում է

08.09.2026, 11:04
Երևանում կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»
Ինչի՞ն է միտված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի ստեղծումը. փոխքաղաքապետը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից, հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Առաջին նախագիծը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, ինչն իրենից ենթադրում է, որ ստեղծվել է համապատասխան միջավայր, որտեղ արդեն կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը», - ասաց Գրիգորյանն ավագանու նիստում։

Նա հայտնեց, որ նախատեսվում է նաև տեսախցիկների տեղադրում, որոնց միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր ամիսներին։

Միաժամանակ, գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը։

Փոխքաղաքապետը հայտնեց, որ քննարկման փուլում է նաև քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծումը։