Երևանի փողոցներից մեկը սեպտեմբերի 9-ից 5 օր փակ է լինելու

07.09.2026, 15:02
Փողոցը փակվելու է՝ պայմանավորված հիմնանորոգման աշխատանքներով
Երևանի փողոցներից մեկը սեպտեմբերի 9-ից 5 օր փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ն փակ է լինելու Ոսկերիչների փողոցը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փողոցը փակ է լինելու՝ պայմանավորված հիմնանորոգման աշխատանքներով։