Ինը հայ շախմատիստները՝ մոլորակի ուժեղագույնների վարկանիշում, 12-րդ դարի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում, Մեղրիի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը․ շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (օգոստոսի 31–ից սեպտեմբերի 4) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
«Նովոստի-Արմենիա»-ն մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 118-ամյակի կապակցությամբ պատրաստել է 12 հարցից բաղկացած քվիզ, որի օգնությամբ հնարավոր է պարզել՝ իսկապես գիտե՞ք Սարոյանին, թե՞ պարզապես հիշում եք նրա անունը դպրոցական ծրագրից։
Ինը հայ շախմատիստներ ներառվել են FIDE–ի սեպտեմբերյան վարկանիշերի լավագույն 100–ում։
12-րդ դարի թվագրվող Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը բերվել է Սուրբ Շողակաթ վանք։
Խոսրովի անտառում տեսախցիկը փորսուղի է ֆիքսել։
Մեղրին 2 օրով կդառնա տարազի ու արհեստների միջազգային կենտրոն. կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը։
Գալա-համերգ, Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն. Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։

