Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի Առաջնորդների գագաթնաժողովին

04.09.2026, 11:37
Նիկոլ Փաշինյանը  Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ քննարկել է Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի Առաջնորդների գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ քննարկել է Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։

Թուրքմենստանի նախագահը հրավերը սիրով ընդունել է։