Հայաստանից Ադրբեջան արտահանման ուղղությամբ առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել․ Փաշինյան

03.09.2026, 15:28
Նա նշեց, որ դա կառավարության հայտարարության տիրույթում չէ
Հայաստանից Ադրբեջան արտահանման ուղղությամբ առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանից Ադրբեջան արտահանման ուղղությամբ առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել։ Բայց ես կնախընտրեի, որ այդ գործարքը մինչև վերջին կետն ավարտվեր, նոր, կարծում եմ, ընկերություններն իրենք դրա մասին կհայտարարեն»,- ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ դա կառավարության հայտարարության տիրույթում չէ։

«Մենք մանրամասնությամբ տենց գործարքներ չենք քննարկում։ Մեր խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար համայնքներն իրար հետ աշխատեն և տեսնեն, թե ինչ փոխադարձ հետաքրքրություն կա»,- նշեց վարչապետը։

Նա հավելեց, որ արդեն կա պայմանագիր։

«Կոնկրետ կա, արդեն պայմանագիր էլ կա, գործարք էլ կա։ Փաստն արդեն կայացած է, բայց թող ընկերություններն իրենց ներքին պրոցեդուրաներն էլ ավարտեն։ Դրա մասին տեղեկատվություն կլինի»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանքներ են գնել։