Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանից ապրանք են գնել. Միրզոյան

01.09.2026, 10:52
Ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանքներ են գնել, հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանից ապրանք են գնել. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանքներ են գնել, հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանք առան»,– ասաց Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այժմ գործընթացը դառնալու է երկկողմ, և Հայաստանը նույնպես ապրանքներ կվաճառի Ադրբեջանին։

«Հիմա կլինի առք և վաճառք», – նշել է Միրզոյանը։