Եթե հայերը կարծում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը. Պուտին

02.09.2026, 11:16
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանի տարածքից, եթե այն այնտեղ պետք չէ
Եթե հայերը կարծում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանի տարածքից, եթե այն այնտեղ պետք չէ։

«Եթե հայերը կարծում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ կողքին լինի ռուսական որևէ ռազմական թև, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», - հայտարարել է նա Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտահոգություն չի զգում ռուսական ռազմաբազայի առկայության կապակցությամբ։