Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

02.09.2026, 11:55
Ավելի վաղ Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Լուսինե Գևորգյանը  հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Ավելի վաղ Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Լուսինե Գևորգյանը Facebook-յան իր էջում հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին։