Մյասնիկյան պողոտայում մեքենան կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
02.09.2026,
10:43
Վարորդը հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է կայքը, վարորդը հոսպիտալացվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

