Հյուսիսային պողոտայում ժամը 12–ի սահմաններում բացահայտ հափշտակել են քաղաքացու բջջային հեռախոսը
31.08.2026,
17:48
Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են բջջային հեռախոսը հափշտակած 20–ամյա երիտասարդին
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին։
Ինչպես հայտնում է ՆԳՆ–ն, օգոստոսի 30-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսը։
Պարեկներն անմիջապես հետապնդել, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

