Երևանում բնակելի շենքի պատշգամբ է փլուզվել. 2 քաղաքացի 5-րդ հարկից ընկել է 4-րդ հարկ
30.08.2026,
12:53
Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է։
Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, փլուզման հետևանքով երկու քաղաքացի 5-րդ հարկից ընկել են 4-րդ հարկ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է։

