ՀՀ որոշ շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ. Երևանում սեպտեմբերի 31-ին կլինի +29
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն՝ անձրևների, հորդառատ տեղումների և ջերմաստիճանի նվազման ուղեկցությամբ։
Ինչպես հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, ՀՀ տարածքում օգոստոսի 30-31-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, իսկ սեպտեմբերի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում օգոստոսի 30-31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

