Արտակարգ դեպք՝ Վանաձորում. նախնական տվյալներով 3-րդ հարկից ընկած 2-ամյա փոքրիկին ծանր վիճակում կտեղափոխեն Երևան

29.08.2026, 14:33
Երեխային Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել
Արտակարգ դեպք՝  Վանաձորում. նախնական տվյալներով 3-րդ հարկից  ընկած 2-ամյա փոքրիկին  ծանր վիճակում կտեղափոխեն Երևան

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․  Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է աղբյուրը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել փոքրիկին, որից հետո նրան Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու համար սանավիացիայի կանչ են գրանցել։

Կայքի տեղեկություններով՝ 2-ամյա Ն․ Ա․-ն անզգուշաբար վայր է ընկել շենքի երրորդ հարկի պատուհանից։

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը։

Փաստի առթիվ ոստիկանությունում կազմված փաստաթղթերն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։