Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով նկուղներ են ջրալցվել. փրկարարները հեռացրել են շուրջ 125 խմ ջուր
29.08.2026,
10:49
Օգոստոսի 28-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում նկուղներ են ջրալցվել
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 28-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում նկուղներ են ջրալցվել։
Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը, ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկները։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր առմամբ մոտ 125 խորանարդ մետր ջուր։

