Երևանում երեխայի ինքնազգացողությունը վատացել է, պարեկները նրան տեղափոխել են ԲԿ (ՎԻԴԵՈ)
25.08.2026,
22:56
Երեխան գրկին մի քաղաքացի մոտեցել է պարեկային ծառայողներին և հայտնել, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 25-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում երեխան գրկին մի քաղաքացի մոտեցել է պարեկային ծառայողներին և հայտնել, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
Պարեկներն անմիջապես ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները հասարակական կարգը պահպանելուց բացի, անհրաժեշտության դեպքում միշտ քաղաքացու կողքին են՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր ահազանգի», – նշվում է հաղորդագրության մեջ։

