«Ասել եմ՝«կզցնելու եմ», ուրեմն «կզցնելու եմ»». Փաշինյանն՝ ընդդիմությանը (ՎԻԴԵՈ)

25.08.2026, 17:28
Վարչապետը հայտարարեց, որ վերջացել է մաֆիայի ժամանակները․ ՎԻԴԵՈ
«Ասել եմ՝«կզցնելու եմ», ուրեմն «կզցնելու եմ»». Փաշինյանն՝ ընդդիմությանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «կզցնելու է» ընդդիմադիրներին։

Նա մեջբերեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքերը, որը հայտարարել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լավ էր կառավարում երկիրը:

«Հա՛, ես վատ եմ կառավարում, որովհետև հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ։ Բայց ունեմ մանդատ, ունեմ լեգիտիմություն։ Ասել եմ՝«կզցնելու եմ», ուրեմն «կզցնելու եմ» բառիս դե-յուրե իմաստով», - նշեց ՓաշինյանըԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի շուրջ իր եզրափակիչ ելույթի ժամանակ:

Վարչապետը հայտարարեց, որ վերջացել է մաֆիայի ժամանակները։

«Սա ուղերձ է բոլորին` ընկեր, բարեկամ, ով ուզում է լինի։ Ժողովրդից տարած ամեն ինչը մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ։ Մեզ պետք չէ լոյալ կաշառակեր։ Մենք պարտավորություն ունենք ժողովրդի առաջ և այդ պարտավորությունը պետք է կատարենք», - ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը կտրուկ էր արձագանքել հավաքվածներից մեկի քննադատությանը և հայտարարել, որ «կզցնելու է» մի շարք քաղաքական ընդդիմադիրների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին և Սերժ Սարգսյանին: