Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. Երևանում կլինի +32

25.08.2026, 12:55
ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. Երևանում կլինի +32

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Օգոստոսի 25-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։