Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են. Հակակոռուպցիոն կոմիտե
25.08.2026,
10:26
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են: Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում, իսկ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Կարդացեք նաև. Խուզարկություններ՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքին պատկանող հասցեներում․ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե

