Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

25.08.2026, 13:21
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց
Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Լուրեր»-ը։

Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է. արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն, և հետագա հետազոտության նպատակով Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ:

Ի պատասխան լրատվամիջոցների՝ նախագահ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է. «Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»: